Աթոյան Վարդան Կորյունի

Աթոյան Վարդան Կորյունի

Ծնվել է 1980 թ. նոյեմբերի 6-ին Երևանում:

 Կրթություն՝

2015 թ. ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը:

2010 թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

2004 թ. պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտա-կան աստիճան:

2002-2004 թթ. սովորել է ՌԴ Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայի ասպիրանտուրայում:

2002 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը (այժմ՝ Հայաս-տանի պետական տնտեսագիտական համալսարան)

 

Աշխատանքային փորձ՝

2016-ից՝ ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ:

2016-2017 թթ.՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ:

2013-2016 թթ.՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն:

2015 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքա-կան հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ:

2012-2015 թթ.՝ ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ:

2010-2013 թթ.՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության գլխավոր մասնագետ:

2008–2010 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի օգնական:

2007-2008 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական բյուջեի հաշվառման բաժնի պետ–գործառնական վարչության պետի տեղա-կալ:

2005–2007 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի օգնական:

2005 թ. հունվար–մարտ՝ ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Սոցիալական վճար-ների և եկամտահարկի հսկողության վարչության պետի օգնական:

2004-2005 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:

 

Այլ տվյալներ՝

2017-ից՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի նախա-գահի տեղակալ:

2015 թ-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում քաղաքագիտություն մասնագիտությամբ:

2011թ-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական դասային աստիճան: 

2008 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

2008 թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

Հրապարակումներ՝

Հեղինակ է Հայաստանում և արտերկրում հրապարակված շուրջ 60 գիտական աշխատանքների:

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա: