Ասլանյան Մամիկոն Լևուշի

Ասլանյան Մամիկոն Լևուշի

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 24-ին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում:
1990թ. ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:
1988-1990թթ. աշխատել է Կիրովական քաղաքի պատանի բնասերների փորձակայանում՝ որպես բանվոր:
1990-1991թթ. աշխատել է Կիրովականի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ որպես լաբորանտ:
1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ, պահեստազորի սպա է:
1998-1999թթ. դասավանդել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում:
1999թ. աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես իրավաբան:
1999-2007թթ. աշխատել է Սպիտակ քաղաքի նոտարական գրասենյակում՝ որպես նոտար:
2007-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:
2012-2014թթ. եղել է ՀՀ նոտարական պալատի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ:
Մի շարք մասնագիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և խրախուսանքների:
«Մաշտոց» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահության անդամ է, որի կողմից 2015թ. պարգևատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:
2016թ. հոկտեմբերի 10-ին ընտրվել է Վանաձոր համայնքի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու որդի: