Դալլաքյան Նիկոլայ Հովհաննեսի

Դալլաքյան Նիկոլայ Հովհաննեսի

Ծնվել է 1954թ. հունիսի 15-ին Իջևանի շրջան Կույբիշև (Հաղարծին) գյուղում՝ երկրաբանի և ուսուցչուհու ընտանիքում:
1961-1971թթ. սովորել է Երևանի N83 միջնակարգ դպրոցում:
1971-1977թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Եղել է Լենինյան թոշակառու:
1977-1979թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկական վիրաբուժության կլինիկական օրդինատուրայում, ստացել մանկական վիրաբույժի որակավորում:
1980-1983թթ. եղել է ԽՍՀՄ բժիշկների վերապատրաստման կենտրո­նական ինստիտուտի մանկական վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:
1984թ. փետրվարին պաշտպանել է թեկնածուական թեզ:
1984թ.-ից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ` առ այսօր:
1988-1989թթ. 1 տարի անցել է վերապատրաստում Նորվեգիայի Օսլոյի ազգային հիվանդանոցում` մանկական վիրաբուժություն մասնա­գիտությամբ:
1994թ. վերապատրաստում է անցել Գերմանիայի Մյունստերի համալսարանական հիվանդանոցում:
1995թ. հունիսից նշանակվել է Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ապա վերանվանվելուց հետո «Շտապ օգնության մանկական հիվանդանոցի» տնօրեն՝ մինչև 2003թ. դեկտեմբեր:
1998թ. կատարելագործվել է Հոլանդիայի Ուտրեխտի հանրային առողջապահության կազմակերպման ինստիտուտում:
1999-2001թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ:
2003թ. դեկտեմբերից առ այսօր աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն:
2006թ., 2009թ. անցել է վերապատրաստում Ավստրիայում, 2014թ. և 2015թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքի Տիմոն հիվանդանոցում՝ մանկական վիրաբուժություն, հիվանդանոցային կառավարում ուղղություններով:
Հայկական մանկաբուժական ասոցիացիայի փոխնախագահն է, ՀՀ առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի համանախա­գահը:
1995թ. առ այսօր Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժն է:
Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2008թ.,
ԼՂՀ Նախագահի կողմից «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, 2017թ.,
ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով, 2011թ.,
Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով, 2014թ.,
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե հուշամեդալով, 2014թ.:
2008թ.-ից ՀՀԿ անդամ է, 2017թ.-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ:
48 մասնագիտական աշխատությունների և 3 մենագրությունների հեղինակ է:
Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: