Հարությունյան Ալվինա Վլադիմիրի

Հարությունյան Ալվինա Վլադիմիրի

Ծնվել եմ 19.08.1962թ.-ին Ստեփանակերտ քաղաքում:
1979թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1982թ. ընդունվել և 1987թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
1983թ.-ից աշխատել է Երևանի թիվ 171 դպրոցում, որպես ուսուցչուհի այնուհետև որպես փոխտնօրեն:
1994թ. աշխատել է Խորհրդային շրջանի ժողկրթբաժնում, որպես գլխավոր մասնագետ:
2006թ.-ից առ այսօր Մշակույթի կենտրոնի տնօրեն:
2006թ.-ից` ՀՀԿ - ի անդամ եմ:
2007թ.-ին ընտրվել է ՀՀԿ Ն/Ն Տ/Կ Կանանց խորհրդի նախագահ:
2013թ.-ին հիմնել է <<Նոր Նորքի կանանց խորհուրդ>> հիմնադրամը:
2016թ.-ին ավարտել է ԵՊՀ մագիստրատուրան ` հոքեբանի մասնագիտությամբ:
ՀՀԿ-ի և մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար ՀՀ Նախագահի, ՊՆ նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Ամուսնացած է, ունի 2 որդի: