Մամիջանյան Հայկ Ռուբենի

Մամիջանյան Հայկ Ռուբենի

Ծնվել է 1990թ.-ի հոկտեմբերի 17-ին
2012թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բակալավրիատը «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում էներգետիկայի ճյուղում» մասնագիտությամբ,
2014թ.` ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,
2016թ.՝ սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի եւ միջազգային հարաբերությունների Ֆլեթչեր դպրոցում՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ / Թավիթյան կրթաթոշակակիր/
2014-2017թթ. սովորում է ՀՀ ՊԿԱ ասպիրանտուրայում՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտությամբ:

2009-2012թթ. եղել է ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի աշխատակազմի ղեկավար
2009-2012թթ.` ԱՐԼԻԱՆ ՍՊԸ համակարգող
2012-2015թթ.` ՀՊՃՀ ռեկտորի օգնական
2013-2014թթ.` Գեգամետ ՍՊԸ տնօրենի խորհրդական
2013-2014թթ.` Գավաթ ՍՊԸ մենեջեր
2014-2016թթ. աշխատել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամում՝ որպես մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող,
2016 թ.-ից ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավարն է։

Դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալասարանում եւ ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայում։

Հայկ Մամիջանյանը հանդիսանում է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի շրջանավարտ, իսկ այժմ զբաղեցնում է նշյալ հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը։ Ուսանողական տարիներից սկսած ակտիվորեն ներգրավվելով հասարակական գործունեության մեջ՝ Հայկ Մամիջանյանը եղել է ՀՀ ԱԺ առաջին եւ երկրորդ գումարման Երիտասարդական Խորհդարանի պատգամավոր, ինչպես նաեւ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության ազգային խորհրդի անդամ։ Հայկ Մամիջանյանը հանդիսանում է ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող «Երիտասարդ Գիտնականներ Աջակցության Ծրագիր» հիմնադրամի ղեկավար մարմնի անդամ։ Հայկ Մամիջանյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետայկան կուսակցության եւ մի շարք այլ պատվոգրերով։
Հայկ Մամիջանյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաեւ որպես հրավիրյալ թրեյներ մասնակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների կազմակերպած դասընթացներին։

Հայկ Մամիջանյանը համալրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության շարքերը 2012 թվականին։ 2017 թվականին ընտրվել է ՀՀԿ Խորհրդի անդամ։
Ամուրի է։