Մատինյան Արմեն Ալբերտի

Մատինյան Արմեն Ալբերտի

Ծնվել է 1973թ., hոկտեմբերի 20-ին, ք. Վանաձորում:
1990թ. ավարտել է Վանաձորի թիվ 15 միջնակարգ դպրոցը:
1993-2000թթ. հիմնադրել և ղեկավարել է <<Ֆրենկ>> ընկերությունը:
1995թ. ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի պատմության և իրավագիտության բաժինը (գերազանցության դիպլոմ):
1995-2007թթ. կազմակերպել է <<Ուսանողական գարուն>> և <<Ուսանողական աշուն>> փառատոններ, ՈւՀԱ-ներ, <<Բրեյն ռինգ>>-եր, դասընթացներ, ցուցահանդեսներ, արշավներ և այլ միջոցառումներ, իրականացրել է 70-ից ավելի երիտասարդական, բարեգործական, բնապահպանական և համայնքային ծրագրեր:
1996-2006թթ. մասնակցել է 30-ից ավելի հասարակական, կառավարման ոլորտների և այլ թեմաներով սեմինարների ՀՀ-ում, Ռուսաստանի Դաշնությունում , Բոսնիայում, Չեխիայում և Ֆրանսիայում:
1996-2006թթ. հիմնադրել և ղեկավարել է <<Նոր սերունդ>> երիտասարդական ՀԿ-ն:
1998-2000թթ. հանդիսացել է <<Նոր սերունդ>> պարբերաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր:
1999-2006թթ. հանդիսացել է Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում գործող << Միջմարզային երիտասարդական խորհուրդ>> ՀԿ-ի նախագահ:
1999-2006թթ. հիմնադրել և ղեկավարել է <<Արևելք>> առևտր, գործակալություն ՍՊԸ-ն:
2000-2014թթ. հիմնադրել և ղեկավարել է <<Կիրովական>> առևտրի կենտրոն ՍՊԸ-ն:
2004-2008թթ. հիմնադրել և ղեկավարել է <<ԷՄԷՆԿԱ>> համակարգչային կենտրոն ՍՊԸ-ն:
2008-2013թթ. հիմնադրել և ղեկավարել է <<Վանաձորի տրանսսերվիս>> ՍՊԸ-ն:
2012թ-ից իրականացնում է բիզնես նախագծեր Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում:
2012թ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2016թ. վերընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու <<Հանրապետական>> խմբակցության ղեկավար:
2016թ.-ից հանդիսանում է <<Վանաձորցիների միություն>> ՀԿ-ի նախագահ և Վանաձորի զարգացման խորհրդի ղեկավար:
2017թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: