Ներսիսյան Էդուարդ Լևոնի

Ներսիսյան Էդուարդ Լևոնի

Ծնվել է 1970 թ., 2 հուլիսի, ք. Լենինականում:
1987-1992թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, որակավորումը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ
1993-1996թթ.-ՌԴ գիտությունների ակադեմիա (Չերնոգոլովկա)` կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտի ճարտարագետ-հետազոտող
1992-1993թթ.-Երևանի գիտաարտադրական միավորում` ճարտարագետ-հետազոտող
1997-1999թթ.-ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի օգնական
1998-1999թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի քարտուղար
1999-2000թթ.- Առևտրի և ներդրումների տնօրինություն` էներգետիկական Խարտիայի քարտուղարության մասնագիտական վերապատրաստման ազգային փորձագետ
2000-2001թթ.-ՀՀ էներգետիկայի նախարարություն` նորմատիվների և ստանդարտների վարչության պետ
2001թ.- ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական
2001-2011թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի բաժնի պետ, արտահանման, ներմուծման և արտաքին կապերի վարչության պետ
2011-2012թթ.-Երևանի քաղաքապետարան` զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
2012-2016թթ.-«Ինկրիպտ» ՓԲԸ (համակարգային ինտեգրման ընկերություն)` տնօրեն
2016թ. հոկտեմբերի 11–ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական
Զինապարտ է լեյտենանտ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: