Հարությունյան Վահան Միխաիլի

Հարությունյան Վահան Միխաիլի

ՀՀ ԱԺ պատգամավոր,<<Միկմետալ>> ՓԲԸ տնօրեն,ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1980 թվականի հուլիսի 30-ին քաղաք Երևանում:
1997 թ.-ին ավարտել է Գրիբոյեդովի անվան միջնակարգ դպրոցը: 2003 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, ստացել բակալավրի աստիճան: 2009-2011թթ ուսումը շարունակել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան: 2015 թ.-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003 թ. – ից մինչ օրս ղեկավարում է <<Միկմետալ>> ՓԲ ընկերությունը:
Պարգևատրվել է շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` 2009 թ. – ին ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով, 2010 թ. - ին ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2011 թ.–ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից “Փառք շինարարին” ոսկե մեդալով, 2015 թ. – ին ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով, 2015 թ. – ին ԼՂՀ նախագահի կողմից “Երախտագիտություն” մեդալով:
2009թ – ից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է , 2012թ.– ից մինչ օրս «Ասկե գրուպ» ԲԲ ընկերության հիմնադիրների խորհրդի անդամ, 2014թ.– ից մինչ օրս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: