Կոստանյան Գևորգ Սուրիկի

Կոստանյան Գևորգ Սուրիկի

ՀՀ ԱԺ պատգամավոր

Ծնվել է 1977թ.–ի հոկտեմբերի 4–ին ք. Երևանում։

1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2006 թ. ուսումնառություն է անցել Մեծ ԲրիտանիայիՆոթինհեմի համալսարանում:
Սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում։
1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական գիտ. դիսերտացիան:

1995-1999 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու։
2001-2003 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
2002 թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
2003-2004 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2006 թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
2013 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:
2013 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
2004 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ:
2017 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:


Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական(2013)
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական(2015)