Պողոսյան Միհրան Սուրենի

Պողոսյան Միհրան Սուրենի

<<Քեթրին>> հասարակական կազմակերպության նախագահ

Ծնվել է 1976թ. մայիսի 29-ին Երևանում:
1983-1990թթ. սովորել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցում:
1990-1993թթ. սովորել է Անանիա Շիրակացու անվան ֆիզիկա-մաթեմատիկական քոլեջում:
1993-1998թթ.՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, որակավորումը՝ տնտեսագետ:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբա­ժա­նումում:
2004-2006թթ. սովորել է Մոսկվայի Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանում. որակավորումը՝ իրավաբան, մասնա­գիտությունը՝ իրավագիտություն:
1997թ. հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանա­տվությամբ ընկերությունը:
2000-2006թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր:
2006-2007թթ.՝ ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը՝ մայոր:
2007-2008թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:
2008-2016թթ.՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող:

<<Քեթրին>> հասարակական կազմակերպության նախագահ:

ՀՀ Նախագահի 2012թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից շնորհվել է Պատվավոր պրոֆեսորի կոչում։
Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Պարգևատրվել է՝
ՀՀ ոստիկանության «Օրենքի Պատվար» մեդալով,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Համագոր­ծակ­ցու­թյուն հանուն փրկության» մեդալով,
Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության «Ծառայությունների համար», «Ակտիվ աջակցության համար» մեդալներով,
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի hարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով,
«Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից» կրծքանշանով,
«Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։