Սահակյան Նաիրի Արտաշեսի

Սահակյան Նաիրի Արտաշեսի

ՀՀ ԱԺ պատգամավոր, <Ես և Նա> ՍՊԸ տնօրեն

Ծնվել է 1969թ. հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Դիան գյուղում:
1976-1983թթ. սովորել է Դիանի հիմնական դպրոցում:
1983-1987թթ. սովորել է Երևանի Մարշալ Բաբաջանյանի անվան հատուկ զինվորական դպրոցում:
1987-1989թթ. սովորել է Կազանի հրթիռային բարձրագույն զին­վորական ուսումնարանում:
1990-1994թթ. ՌԴ-ի Յակուտսկ, 2001-2005թթ. Մոսկվա քաղաքներում զբաղվել է գործարարությամբ:
2005-2009թ. սովորել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրա­վագիտության բաժնում:
2007թ. հիմնել է «Հայդուկ» ազգային հասարակական կազմա­կեր­պությունը:
2006թ. ստեղծել է «Ես և Նա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հանրային սննդի սպասարկմամբ և շինարարությամբ:

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու տղա և մեկ թոռ: