Մախմուդյան Ռուստամ Ջասմի

Մախմուդյան Ռուստամ Ջասմի

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դոցենտ,ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1982թ.-ի օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2005թ.-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2008թ.-ին՝ ասպիրանտուրան:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
2001թ.-ից ՀՀ իրավաբանների միության անդամ է, իսկ 2009թ.-ից՝ ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
2000-2001թթ. անցել է Իրավական կլինիկական կրթության կուրս Երեւանում:
2002թ. մասնակցել է «Իրավունք բոլորի համար» ծրագրին՝ իրականացնելով ուսուցողական դասընթացներ Երեւան քաղաքի մի քանի դպրոց­ներում:
2004-2012թթ. ներգրավված է եղել միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերին՝ որպես փորձագետ, ծրագրի ղեկավար:
2009թ. մասնակցել է նաև ՄԱԿ-ի ՄԱԶԾ շրջանակներում կազմակերպված դասընթացին՝ Խոշտան­­­գումների կանխարգելում. Ազգային կանխարգելման մե­խա­նիզ­մի մոնիտորինգային գործունեությունը թեմայով (OPCAT):
2005-2013թթ. մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացներին՝ նվիրված մարդու եւ քաղա­քա­ցու իրավունքների պաշտպանությանը՝ կազմակերպված Պրահա, Բր­­յու­սել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Դուշանբե քաղաքներում:
2002-2003թթ. եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ավագ իրավախորհրդատու:
2003-2004թթ.՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր):
2004-2005թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեա­դա­տա­վարական, քրեակատարողական և զինծառայողների իրա­վունք­ների վերականգնման խմբի մասնագետ:
2005-2009թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեա­դա­տա­վա­րական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վե­րականգնման խմբի ավագ մասնագետ:
2009թ.՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:
2009-2012թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հար­ցերով խորհրդական:
2005թ.-ից առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2006թ.ից առ այսօր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆա­կուլտետի դասախոս:
2008-2016թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի­ եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինս­տի­տուտ» ՊՈԱԿ-ում քաղ. ծառայողների վերա­պատ­րաստ­ման բաժնի դասախոս:
2012-2015թթ.`ՀՀ փաստաբանական դպրոցում դասախոս:
2014-2017թթ.՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս:
2009-2012թթ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քա­ղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձ­նա­ժո­ղովի անդամ:
2010-2012թթ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վա­ղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատ­ժա­տե­սակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:
2013-2014թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
2014-2015թթ.՝ ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ:
2015թ.-ից առ այսօր՝ ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ, դատական ծառայության առաջին դասի խորհրդական:
2015թ.-ի հունիսի 9-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագիր`դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու մասին:
2015-2016թթ. ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկընդիր/դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված/:

Հեղինակ է 3 մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:

2014թ.-ի հուլիսին պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով: (Նվիրված ՀՀ սահմանադրության ընդունման 19-րդ տարելիցին):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: