Ստեփանյան Աննա

Ստեփանյան Աննա

Կանանց խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ

 Ծնվել է 1971 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքում:

1978-1988թ.թ. սովորել է Երևանի 82 միջնակարգ դպրոցում:
1988-1993թ.թ. ընդուվել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
1993-1996թ.թ. աշխատել է Երևանի թիվ 77 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
1996-2008թ.թ. աշխատել է Երևանի 83 դպրոցում՝ որպես ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ և մաթեմատիկայի ուսուցիչ:
2008- 2017թ.թ. աշխատել է Երևանի Սիամանթոյի անվան համար 162 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն:

2009թ. հիմնադրել է «Երևակ» կրթահամալիրը:

2015-2016 թ.թ. դասախոսել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ կրթութուն» ֆակուլտետում:
2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2017թ. հունիսի 7-ից ստանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2017թ. դեկտեմբերի 7-ից պաշտոնավարում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում՝ որպես վարչության պետ:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: