Սարգսյան Ալիկ Սարգսի

Սարգսյան Ալիկ Սարգսի

Ծնվել է 1957թ. հունիսի 1-ին Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում:
1974-1978թթ. ուսանել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
1978-1979թթ. աշխատել է Աբովյանի մշակույթի քաղաքային բաժնում՝ որպես տեսուչ:
1979-1980թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Ծառայության ավարտից հետո շարունակել է աշխատել Աբովյանի մշակույթի քաղաքային բաժնում, որից հետո 1981-1982թթ.՝ Արտաշատի մշակույթի տանը՝ որպես մեթոդիստ:
1982-2000թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում: Ծառայությանը զուգահեռ սովորել և 1995թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի հեռակա ուսուցման ֆակուլտետը: Ծառայությունը սկսել Է Երևան քաղաքի Շահումյանի ՆԳ բաժնի անչափահասների գործե­րով տեսչության տեղամասային տեսուչի պաշտոնից, ապա զբաղվել նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, Արտա­շատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի, Արտա­շատի ՆԳ բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Էրեբունու ՆԳ բաժնի պետի, Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի տեղակալի, Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի, Արարատի մարզային ՆԳ վարչության պետի պաշտոնները:

Արարատի տ/ կ:
Համաձայն ՀՀ Կառավարության 22.12.2000թ. թիվ 870 որոշման՝ Արարատի մարզպետ նշանակվելու կապակցությամբ ազատվել է ծառայությունից:
2000-2008թթ. զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը:
29.05.2008թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստի­կանության պետ:
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ է:
2011-2017 թթ. ՀՀ Նախագահի խորհրդական:
2017 թ.-ից ԱԺ պատգամավոր

Ծառայության և աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, վեց թոռ: