Մարգարյան Անդրանիկ Նահապետի

Մարգարյան Անդրանիկ Նահապետի

(12.06.1951, Երեւան - 25.03.2007, Երեւան)- պետական, քաղաքական գործիչ

1951թ. հունիսի 12, ք. Երևան

1967-1972թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։

1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում՝ որպես գիտաշխատող, ավագ ինժեներ։

1977-78թթ. Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ։

1978-79թթ. Էլեկտրատեխնիկական գործարանում՝  էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ։

1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ։

1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար։

1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող։

1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։

1999թ. դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը։

2000-2007թթ.՝ ՀՀ վարչապետ։

2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:

2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։

Քաղաքականությամբ զբաղվել է 1965-ից։

1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ կուսակցության անդամ։

1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում:

Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

1992-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր։

1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ։

1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ։

2005թ. դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ։

1998-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» (2002թ.), «Գ. Նժդեհ» մեդալներով (06.05.2003թ.) , ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով՝ (08.12.2004թ.)։

Ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ, մեկ տղա և հինգ թոռնիկ: