Առաքելյան Արտակ Էդիկի

Առաքելյան Արտակ Էդիկի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է  1980թ. հոկտեմբերի 15-ին, Արմավիր քաղաքում:  

2003թ-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի, իրավաբանական հոգեբանի որակավորում: 

2003-2005թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-երում նախ որպես կուրսանտ, այնուհետև՝ դասակի հրամանատար:

12.08.2005թ-ից ՀՀ ԶՈՒ-երի պահեստազորի սպա է:

05.01.2007թ-ից 15.10.2008թ. աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՈԱԿ-ի ՀՀ Արմավիրի մարզային կենտրոնում` որպես առաջատար մասնագետ: 

16.10.2008թ-ից 04.12.2008թ. աշխատել է  ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում՝ որպես առաջին կարգի մասնագետի պաշտոնակատար:

04.12.2008թ-ից 12.04.2010թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ՝ ստանալով Քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

12.04.2010թ-ից 13.08.2015թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

12.04.2010թ-ին ստացել է Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

03.03.2014թ-ին ստացել է Քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

13.08.2015թ-ից մինչ օրս աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

13.08.2015թ-ին ստացել է Քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2007թ. Ապրիլից ՀՀԿ անդամ է: 

2007-2013թթ. Ղեկավարել է ՀՀԿ Արմավիրի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: 2012թ. ավարտել է NDI երիտասարդ առաջնորդների դպրոցը:

2017թ. Ավարտել է ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցը:

2019թ. ավարտել է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Մասնակցել է 2020թ. Արցախյան 3-րդ 44-օրյա պատերազմին:

Այժմ ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհրդի նախագահի տեղակալն է:

24.01.2022 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: