Հակոբյան Անդրանիկ Հակոբի

Հակոբյան Անդրանիկ Հակոբի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1956թ․ սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում։

 
1961-1971թթ․ սովորել է Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում։
1971-1979թթ․ սովորել է Երևանի Կ․Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։
 
1975-1977թթ․  ծառայել է խորհրդային բանակում։
Այնուհետև տեղափոխվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ(Լենինգրադ) քաղաք,որտեղ ապրելու և աշխատելու տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել հայ համայնքի ձևավորման և զարգացման գործում։
1992թ․ վերադարձել է Հայաստան և զբաղվել մենատնտեսությամբ։
 
2003-2005թթ ․  թիվ 34 ԸԸՀ-ի քարտուղար։
2012-2016թթ․ Լուսակունք գյուղի մշակույթի պալատի տնօրեն։
1994թ․-ից  ՀՀԿ  անդամ։
2010-2020 ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ։
 
2021թ․ ՀՀԿ Վարդենիսի շրջանային  խորհրդի նախագահ։
2010թ․ պարգևատրվել է ՀՀԿ նախագահի  պատվոգրով և ժամացույցով, ՀՀԿ ակտիվ գործունեության համար։