Հարությունյան Արմեն Մանվելի

Հարությունյան Արմեն Մանվելի

Ծնվել է 1981 թ. հունվարի 8-ին Երեւանում:

1997-2002թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական Ճարտարագիտական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետը:

2002-2006թթ. սովորել է Երեւանի «Ալաշկերտ» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում :

1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2002-ից աշխատել է Երեւանի Երեբունի համայնքի ղեկավարի աշխատակազմում:

2006-ից աշխատել է Երեւանի Երեբունի համայնքի թաղապետարանում որպես Կոմունալ տնտեսության եւ շենքերի, շինության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ:

2008թ. ապրիլի 7-ից՝ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալ:

2008թ. սեպտեմբերին ընտրվել է Էրեբունի համայնքի ղեկավար:

2009թ. հունիսին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

2002թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2009թ. սեպտեմբերից ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության նախագահն է:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 28-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: