Նավասարդյան Անուշ Աշոտի

 Ծնվել է 1978թ., Երևանում:
1984-94թթ. սովորել է Երևանի հ. 98 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Միջազգային ժուռնալիստիկա և թարգմանչություն» ֆակուլտետը:
1998-2008թթ. աշխատել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում, զուգահեռաբար խմբագրել է նույն բուհ-ի «Առաքյալ» պարբերականը:
2008-2011թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունում, որպես գլխավոր մասնագետ:
2011թ. նշանակվել է Երևանի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 դպրոցի տնօրեն: