Թորոսյան Շիրակ Արտեմի

Թորոսյան Շիրակ Արտեմի

Ծնվել է 1972թ. ապրիլի 16-ին Ջավախքի Գանձա գյուղում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման ակադեմիան, 2006թ.` Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող: Պատմական գիտությունների թեկնածու:

1996 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:

1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003 թվականից` ղեկավար մարմնի անդամ, 2006 թվականից` միության նախագահ, 1997 թվականից` «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006 թվականից` կուսակցության փոխնախագահ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: