Համբարձումյան Արկադի Ստանիսլավի

Համբարձումյան Արկադի Ստանիսլավի

Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երևանում:
1977-1983թթ. և 1985-1987թթ. սովորել է Երևան քաղաքի N 160 միջնակարգ դպրոցում:
1983-1985թթ. միջնակարգ կրթությունը շարունակել է Սպիտակ քաղաքի N 1 դպրոցում:
1987-1989թթ. աշխատել է Երևանի թիվ 5 հացի գործարանում՝ որպես բանվոր:
1989-1991թթ. «Կաթ» ԱՄ-ում եղել է ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:
1987-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1985-1996թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:
1996-2007թթ. եղել է «Դերժավա-Ս» և «Սլավ Գրուպ» ընկերությունների խորհրդի նախագահ:
2003թ. ընտրվել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007թ.-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Լոռու մարզի պատգամավոր(թիվ 29 ընտրատարածք):
2007-2009թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2008-ից առ այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի 2 դուստր, 2 որդի, 2 թոռ: