Ղազարյան Մանվել Անդրանիկի

Ղազարյան Մանվել Անդրանիկի

Ծնվել է 1961թ. մայիսի 2-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում:
1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (2001թ.):
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: Աշխատել է ապրանքագետ, տնտեսագետ, հաշվապահ:
1991-1992թթ.՝ Արարատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն:
1993-1997թթ. աշխատել է Վեդու գինու գործարանի տնօրեն, 1997թ. ՝ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:
1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ( թիվ 33 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: