Վարդապետյան Տաճատ Մարտունի

Վարդապետյան Տաճատ Մարտունի

Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում:

1991թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: Տնտեսագետ, ֆինանսիստ:

1991-1992թթ. աշխատել է «Մինի մաքս» փ/ձ-ում` որպես կոմերցիոն տնօրեն,

1992-1993թթ.` Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության միասնական ֆոնդում` առաջատար մասնագետ,

1993-1994թթ.` Արդշինբանկի «Տաթեւ» մասնաճյուղում` տնտեսագետ,

1994թ.` ՀՀ կենտրոնական բանկի բանկերի եւ ֆինանսաբանկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչության առաջին կարգի մասնագետ,

1994-1996թթ.` Արդշինբանկի «Սպանդարյան» մասնաճյուղում` տնտեսագետ,

1996-1997թթ.` Հայէկոնոմբանկի «Աբովյան» մասնաճյուղում` կառավարչի տեղակալ, իսկ 1997-1998թթ.` կառավարիչ,

1999-2002թթ.` Հայէկոնոմբանկի «Խորհրդային» մասնաճյուղում` կառավարիչ,

2002-2003թթ.` Երեւանի «Կենտրոն» թաղապետարանում` թաղապետի խորհրդական,

2003-2006թթ.` «Յունիբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղում` կառավարիչ:

2003 թվականին ընտրվել է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ:

2006-2007թթ. եղել է ITB միջազգային առեւտրային բանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

22.06.2012 - առ այսօր՝ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: