Դարբինյան Սամվել Վանցիկի

Դարբինյան Սամվել Վանցիկի

Ծնվել է 1959թ. մայիսի 20-ին Կիրովականում` շինարարի ընտանիքում:

1976թ.-ին ավարտել է Կիրովականի թիվ 17 միջն. դպրոցը:

1979թ.-ին գերազանցությամբ ավարտել է Պ.Մելքոնյանի անվան շինարարական տեխնիկումը:

1984թ.-ին ավարտել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը

1984-1990թ.թ. <<Գյուղշին>> տրեստում` աշխղեկ, ապա շինտեղամասի պետ:

1990-1991թ.թ. <<Սպիտակշին>> տրեստում` շինվարչության պետ:

1991-1996թ.թ. Գուգարքի ճանապարհների շինարարական թիվ 2 ձեռնարկության
(ՃՇՁ 2) տնօրեն

1996-1999թ.թ Լոռու միավորված ՃՇՇՊՁ գլխավոր տնօրեն:

1999թ.-ին ընտրվել է Վանաձորի քաղաքապետ

2002-ին, 2005-ին 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է,

ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով,Անանիա Շիրակացի մեդալով,ՀՀ վարչապետի հուշամեդալով,Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մեդալով, Համայնքների միության հուշամեդալով,ՀՀ Վարչապետի կողմից անվանական զենքով

Ամուսնացած է ունի երեք զավակ, չորս թոռ: