Սարգսյան Սերժ Ազատի

Սարգսյան Սերժ Ազատի

ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ

Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
1971թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան:
1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1975-1979թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ:
1979-1988թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:
1989-1993թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 . ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999թթ.` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:
1999-1999թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000թ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար:
2007-2008թթ.` ՀՀ վարչապետ։
2008թ. փետրվարի 19-ին ընտրվել է ՀՀ Նախագահ։
ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր:
2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ։
2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ:
2012թ. մարտի 10-ին (ՀՀԿ 13-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա և հինգ թոռնիկ: