Հարությունյան Դավիթ Էդոնիսի

Հարությունյան Դավիթ Էդոնիսի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ արդարադատության նախարար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1963 թ., 5 մարտի, Երևան

Աշխատանքային գործունեություն
1981թ.- Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ
1980-1987 թթ. - ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող
1987-1989 թթ.- Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն
1989-1997 թթ.- Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն
1995-1998 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (մեծամասնական ընտրակարգ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
1997 թ.- Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
1997-1998 թթ.- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
1998-2007 թթ.- ՀՀ արդարադատություն նախարար
2007-2012 թթ. -Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2012-2014 թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ) ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2014 թ. ապրիլի 18-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
2017թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Կրթություն
1975-1980 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ
1980-1983 թթ. - ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտ
1982-1988 թթ. - Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
1988-1992 թթ. - Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետ

Այլ տեղեկություններ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Մխիթար Գոշ» մեդալով: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների և քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ

Կուսակցական պատկանելություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի: