Դումանյան Դերենիկ Հրանտի

Դումանյան Դերենիկ Հրանտի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 18-ին , ք. Երևանում:

1960-1970թթ. – ք. Երևան, թիվ 94 միջնակարգ դպրոց։

1972-1978թթ. – ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ։

1978-1979թթ. - ք. Երևան, «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա։

1970-1971թթ. – ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ՝ ցրիչ։

1971-1972թթ. – ք. Երևան, տրիկոտաժի թիվ 2 ֆաբրիկա՝ բանվոր։

1979-1984թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ՝ տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

1984-1985թթ. - ք. Երևան, թիվ 19 պոլիկլինիկա՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ։

1985-1986թթ. – Երքաղգործկոմ, առողջապահության բաժին՝ բժիշկ-տեսուչ։

1986-1992թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին՝ ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար։

1992-1997թթ. - ՀՀ Առողջապահության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ։

1997-2011թթ. – ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, Առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ։

2011թ. մարտի 4-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2011թ. ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր:

1982թ. - Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ։

1987թ. – Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ՝ պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:

1992-1994թթ. – ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին։

2005-ից` բժշկական գիտությունների դոկտոր է, 2006-ից՝ պրոֆեսոր։

Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է:

ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է:

ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ է:

2006թ. պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի Չիժևսկու անվան ոսկե մեդալով: 2009թ.՝ Ծովակալ Իսակովի մեդալով:

1994թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով։

1998թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»։

2002թ.՝ ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրով։

2003թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

2004թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

2005թ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով։

2006թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2010թ.` ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Երախտագիտություն» մեդալով։

2011թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:

1998-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2001-2006թթ. եղել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը։ 2005-ից ՀՀԿ խորհրդի անդամ է։ 2007-ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։

2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար:
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ է, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը:

«Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ նախագահն է:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահն է:

2012թ. հունիսի 16-ից ՀՀ Առողջապահության նախարար է:

2013-2014թթ. ՀՀ առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռնիկ: