Աբրահամյան Հենրիկ Արգամի

Աբրահամյան Հենրիկ Արգամի

Ծնվել է 1954թ. հունիսի 26-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:
 

1995թ. ավարտել է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը:
 

2002թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
 

1975-1976թթ. աշխատել է Մխչյանի ջրհան կայանում՝ ավագ էլեկտրիկ:
 

1976-1982թթ. աշխատել է Արարատյան պոմպակայանում` բրիգադավար:
 

1982-1991թթ. աշխատել է Մխչյանի «Ավտովազ» կայանում` բրիգադավար, ապա՝

1991-1995թթ. նույն կայանի տնօրեն:
 

1995թ. աշխատել է Արեւշատի գինու գործարանի փոխտնօրեն:
 

1995-1999թթ. աշխատել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն:
 

1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
 

2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 22 ընտրատարածքից: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
 

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 17 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության

անդամ:
 

2008թ. հունիսի 2-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են լիազորությունները:
 

2008թ. նշանակվել է «Արտաշատ Վինկոն» գործարանի տնօրեն:
 

1999թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
 

2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
 

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: