Այվազյան Վարդան Սուրենի

Այվազյան Վարդան Սուրենի

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում:

1978-1983թթ. ուսանել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում:

1983թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում` որպես ապարատավար:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:

1990-1991թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ:

1991-1995թթ.` Չարենցավանի հացի գործարանի տնօրեն:

1995-1996թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ:

1996-1999թթ.` Չարենցավանի քաղաքապետ:

1995-2001թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

2001-2007թթ.` ՀՀ բնապահպանության նախարար:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

07.06.2007- առ այսօր` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2004թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով:

2006թ.` «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: