Ասրյան Խաչիկ Մայիսի

Ասրյան Խաչիկ Մայիսի

Հայոց Արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:

1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի հարևանությամբ` ծովային հետևակ:

1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը` «Նժ-դեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ էլ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և երիտա-սարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին:

1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆա-կուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների` արևելյան մարտարվեստով:

1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը` նվիրված ար-ցախյան հերոսամարտին:

1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում դարձել է բա-ցարձակ չեմպիոն:

1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի հրամանատար:

1998թ-ին Սանտկ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական:

 

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

 

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազա-տամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կիոընկերությունը:

1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը:

1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողնե-րի և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 230-ից ավել բազմաբովանդակ միջոցառումներ:

 

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

 

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում կազմակերպել է 820-ից ավել բազմաբովանդակ հայրենասիրական միջոցառում-ներ (www.hayocartsivner.am):

 

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակեր-պության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ:

2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:

2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք:

2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 20 խոշոր միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում:

2013թ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1800 կրթօջախներին նվիրել է 1800 օդաճնշիչ հրացան:

2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառում:

2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները:

2016թ-ի հունիսի 18-ին, Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը:

2017թ-ի մարտի 4-ին, Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):

 

2010թ-ի փետրվարից մինչև 2017թ-ի հոկտեմբերը Հայաստանի Հանրապետու-թյունում և Արցախում կազմակերպել է 630-ից ավել հայրենասիրական բազմա-բովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am):

 

Հիմնադրել է. 26.04.2003թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը, 16.05.03թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը, 22.04.04թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալը, 09.06.05թ.` «Ռազմահայրենասիրա-կան ծրագրերի իրականացման կենտրոնը», 09.06.05թ.` «Սյունիքի ուսանողների միությունը», 27.01.10թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը:

 

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբերը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.861 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

 

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ:

 

2007թ-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2017թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 80-ից ավել մարզական մասսայական միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհրդի անդամ է:

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է:

Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի:

 

Պարգևատրվել է.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ., 21.08.2011թ.):

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով (29.12.2013թ.):

2014թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):

 

Պարգևատրվել է.

«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./, Երկրապահ Կամավո-րական Միության հուշամեդալով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05թ./, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07թ./, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ./, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերա-ցիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզա-կան քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամե-դալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./,

ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով /20.09.08թ./, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազգեն Սարգս-յան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ./, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասի-րական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010թ./, Երևանի ճար-տարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ./, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011թ./, ՀՀ սպորտի և երիտա-սարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011թ./, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ./, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայու-թյան կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ./, «Մի-ջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, Հայաստանի Հան-րապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» /13.12.2013թ./, «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալով» /05.02.2014թ./, «Միասնություն» Միջազգա-յին Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./, Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./,

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./, Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից «ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, ինչպես նաև 200-ից ավել պատվոգրերով:

 

Պահեստազորի գնդապետ է:

 

Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:

 

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: