Ավագյան Կարեն Կառլենի

Ավագյան Կարեն Կառլենի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր

Ծնված՝ 06.12.1974թ.

1999թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը,
2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան:
2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում,
2003-2004թթ.` Գերմանիայի Դաշնության Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:
2002-2004թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ,
2004-2006թթ.` ընթերակա (ասիստենտ)
2006թ.` դոցենտ
2010-2012թթ. Սովորել է ՀՊՏՀ մագիստրատուրայում (Պետական և մունիցիպալ կառավարում)
2013թ.՝ ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր

Աշխատանքը և հասարակական գործունեությունը՝
2002թ.՝ շնորհվել է բուժ. ծառայության լեյտենանտի կոչում (պահեստազորային սպա)
2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ

2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական
2005թ.-ից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ
2010թ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող
2011թ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-31.05.2012թթ.` ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2009-2012թթ.` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2001 և 2006թթ. Պարգևատրվել է ԵՊԲՀ 70-ամյակին և 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով:
2006թ.` ՀՀ վարչապետի մեդալով:
Պարգևատրվել է Քաղաքապետարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե մեդալներով
2012թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2014թ-ից՝ ՀՀ ԱԺ Սերբիայի բարեկամական խմբի ղեկավար
Դասագրքի և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Դասընթացները՝
2006թ.՝ “Public Relations for Politicians”, International house, USA, Charlotte, NC
2011թ.՝ “Project management” դասընթաց, Armenian project management association

Հմտությունները՝
• Լեզուներ՝
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, գերմաներենին և անգլերենին
• Համակարգչային հմտություններ՝
Windows, MS Word, Excel, Power Point, Internet Explorer, Movie Maker