Ծնվել է 1960թ. նոյեմբերի 14-ին Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղում:
1986թ. ավարտել է Երեւանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը: Տեխնիկ-շինարար:
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1984թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ,
1985-1986թթ.` Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ,
1986-1988թթ.` Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ:
1988թ. եղել է Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ,
1993թ.` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն,
1996թ.` Ջերմուկի քաղաքապետ:
1999թ. եւ 2002թ. վերընտրվել է Ջերմուկի քաղաքապետ,
1999թ.` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 39 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: