Դավթյան Տիգրան Մավրի

Դավթյան Տիգրան Մավրի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1961թ., հունիսի 4, ք. Երևանում:

1978-1981թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում։

1981-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։

1984թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:

1984-1987թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ։

1987-1991թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ։

1991-1997թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ։

1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ։

2000թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։

2001-2007թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։

2007թ. սեպտեմբերին նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն։

2008-2010թթ.`  ՀՀ ֆինանսների նախարար:

2010-2013թթ.՝ ՀՀ էկոնեմիկայի նախարար:

2013թ. նշանակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Նրան շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաև` Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ:

Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: