Դանիելյան Գևորգ Բալաբեկի

Դանիելյան Գևորգ Բալաբեկի

Ծնվել է 1958թ. մայիսի 5-ին Երևանում:
1983թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1987թ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս:
1989թ. եղել է ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:
1992թ. եղել է Հրազդանի միջշրջանային դատախազ:
1999թ. եղել է ՀՀ գլխ. դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ:
2004թ. եղել է ՀՀ գլխ. դատախազի տեղակալ:
2007թ. հունիսի 8-ից՝ ՀՀ արդարադատության նախարար:
2006թ. սեպտեմբերի 13-ին `ՀՀ վաստակավոր իրավաբան:
2006թ. հունիսի 30-ին պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
2004թ. սեպտեմբերի 30-ին «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
2003թ. հուլիսի 1-ին` ՀՀ նախագահի շնորհակալագրով:
2007թ. նոյեմբերի 27-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային, միութենական և հանրապետական գիտաժողովների:
2008թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհրդի անդամ է:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: