Զախարյան Երվանդ Վազգենի

Զախարյան Երվանդ Վազգենի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1946 թ. մայիսի 14 - ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում:

1968 թ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ջերմոգազամատակարարում և օդափոխություն» ֆակուլտետ, մասնագիտացումը` ինժեներ-շինարար
1987-1988 թթ. – Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտ
1991 թ. - Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտ` գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու։

1962-1963 թթ. - Երևանի «Գունմետշին» տրեստ` բանվոր
1963-1964 թթ. - «Հրազդանշին» ձեռնարկություն` մոնտաժավորող
1966-1974 թթ. - «Ջերմշին» շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ
1974-1977 թթ. – Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրամասի պետ
1977-1983 թթ. - «Հայոսկի» արտադրական միավորման շինարարական վարչության պետ
1983-1992 թթ. – Հայկական ՍՍՀ գազիֆիկացման պետական կոմիտեի «Հայգազշին» տրեստի կառավարիչ
1992-1993 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
1994-1997 թթ. - «Գազշին» արտադրական շինարարական ընկերության նախագահ
1997-1998 թթ. - «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն
1998-2000 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարար
2000-2001 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ
2001 թ. – ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
2001-2002 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարար
2002-2003 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ
2003-2009 թթ. - Երևանի քաղաքապետ
2009-2014թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2014-2016թթ.-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում
Տրանսպորտի միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, Էկոլոգիայի և կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի, Հումանիզմի հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս է։ Տնտեսական գիտությունների դոկտոր է։ ՀՀ պետական հարկային ծառայության խորհրդական է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Դրաստամատ Կանայան», ՀՀ նախագահի մեդալներով, Երևանի պետական համալսարանի ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալներով, ՀՀ վարչապետի և ԼՂՀ ՊԲ հուշամեդալներով։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է։ Ունի մեկ որդի, երկու դուստր և երեք թոռնիկ։