Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 1939թ. օգոստոսի 27-ին ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղում:
1959-1961թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1961-1966թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում:
1966-1974թթ. աշխատել է Ելփին գյուղի սովխոզի գլխավոր գյուղատնտես, սովխոզի դիրեկտոր:
1974-1991թթ. վարել է կուսակցական, սովետական, տնտեսական մի շարք պաշտոններ:
1992-1997թթ. աշխատել է սոցիալական ապահովության մարմիններում:
1985թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1997-1998թթ. աշխատել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչ:
1998թ. հունիսի 30-ից աշխատում է Վայոց ձորի փոխմարզպետ:
1981թ. 1986թ. պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1971թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2001թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2002թ. մարտի 9-ին ընտրվել է ՀՀԿ Վայոց ձորի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: