Խաչատրյան Գագիկ Մկրտիչի

Խաչատրյան Գագիկ Մկրտիչի

Ծնվել է 1952թ. փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Ավան գյուղում:
1973թ. ավարտել է ԵրՊԻ մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1983-1999թթ. եղել է Աշտարակի տրանզիստորների գործարանի տնօրեն։
1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2001-2005թթ. եղել է ՀՀ պետական գնումների գործակալության պետ։
2005թ. նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար:
2006-ից նշանակվել է ՀՀ գյուղնախ. «Բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
1998թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
1999-ից ՀՀԿ Արագածոտնի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ է:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: