Ջավադյան Մանվել Հրաչիկի

Ջավադյան Մանվել Հրաչիկի

 Ծնվել է 1977թ. փետրվարի 27-ին ք. Երևանում:
1994թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանը:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1999-2000թթ. ընտրվել է ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ:
2002թ. ավարտել է ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը:
2002-2003թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության վարչությունում` որպես առաջատար մասնագետ:
2003-2009թթ. զբաղեցրել է <Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
2009թ. նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավար:
Ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների /տպագրված Հայաստանում և արտերկրում/:
Հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1996թ., պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով և մեդալներով:
ՀՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: