Գևորգյան Արթուր Սամվելի

Գևորգյան Արթուր Սամվելի

Ծնվել է 1975 թ. ապրիլի 1-ին Երևանում:

Ազգային ժողովի պատգամավոր է, նախկին թեթև քաշային բռնցքա­մարտիկ և Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկա­վար։
Ավարտել է Դավթաշենի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրո­ցը, որին հետագայում տրվել է հոր՝ Արցախյան գոյա­մար­տի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմա­կա­նացված ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անունը։
1987թ.-ից զբաղվել է բռնցքամարտով։ 1989 թ. դարձել է ԽՍՀՄ պա­տա­նե­կան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։
1991թ. ընդունվել է «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի իրա­վաբանական ֆակուլտետ։
1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1996-2000թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետա­կան ինստիտուտում։
1998թ. նրա անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։
1996թ. Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղե­րում գրավել է հինգերորդ տեղը: Հանդիսանում է միջազգային կարգի սպորտի վարպետ։ 1998թ. դարձել է Եվրոպայի առաջնության մրցա­նակակիր։ 2000թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։
2005-2008թթ. եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար։
2009թ. հունիսի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2012-2014թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսա­րանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրա­տուրան:
ՀՀԿ խորհրդի անդամ է, Դավթաշեն համայնքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
2013թ. ընտրվել և մինչ օրս հանդիսանում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: