Խաչիկյան Վազգեն Յուրիկի

Խաչիկյան Վազգեն Յուրիկի

Ծնվել է 1972թ. մարտի 19-ին Ախթալայում:

1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

1996-1999թթ. եղել է ԵՊՀ միացյալ արհմիության նախագահի տեղակալ:

1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ:

2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով (060 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:

2005թ. աշխատում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:

1999թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

Եղել է «Ցեղակրոն» երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:

2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: