Զաքարյան Ֆիրդուս Արսենի

Զաքարյան Ֆիրդուս Արսենի

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ

 Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 15-ին Արարատի մարզի Ավշար գյուղում:

1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ աշխատանքի է անցել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում որպես գիտաշխատող:

1982-1985թթ. աշխատել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ:

1985-1986թթ. ղեկավարել է Արարատի ԻՏ տեխնիկումի, իսկ 1986-1989 թվականներին` Արարատի շրջանի կոմերիտական կազմակերպությունները:

1989-1991թթ. սովորել և ավարտել է ՌԴ Դոնի Ռոստովի Հյուսիս Կովկասյան սոցիալ-քաղաքական ինստիտուտը` ստանալով քաղաքագետի և սոցիոլոգի որակավորում:

1991-1993թթ. զբաղվել է մանկավարժությամբ:

1993-1996թթ. - Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:

1995-1999թթ. - Ազգային ժողովի պատգամավոր:

1998-2000թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:

2000-2001թ. - ՀՀ Վարչապետի խորհրդական:

2001-2003թթ. -Երևանի քաղաքապետի տեղակալ:

2003-2009թթ. պետական մարմիններում չի աշխատել:

2009թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար:

2013թ.-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: