Գաբրիելյան Վաչե Վազգենի

Գաբրիելյան Վաչե Վազգենի

ՀՀԿ խորհրդի անդամ,ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Ծնվել է 1968թ. նոյեմբերի 24, Երևանում։

1985-1990թթ.գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում։

1992-1998թթ. սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում:

1998-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:


1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

1994-1998թթ. դոկտորանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

1999-2008թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

2008-2010թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

2010-2013թթ. ՀՀ ֆինանսների նախարար:

2013թ.-ից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար է

2013 -2014թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար


2014թ. ապրիլ - նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
2014 թ. նոյեմբերի 28-ից՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: