Սարգսյան Վազգեն

1959թ. մարտի 5, Արարատի մարզ, գ. Արարատ։

1976-1980թթ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։

1979-1983թթ. Արարատի միջնակարգ դպրոց՝ ուսուցիչ։

1983-1986թթ. Արարատի ցեմենտի գործարան՝ կոմերիտմիության քարտուղար։

1986-1989թթ. «Գարուն» ամսագիր՝ գլխավորել է հրապարակախոսության բաժինը։

1990-1995թթ.՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

1990-1992թթ.՝ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

1990-1992թթ.՝ «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար։

1991-1992թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար։

1992-1993թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։

1993-ից «Երկրապահ» կամավորական միության նախագահ։

1993-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։

1995-1999թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար։

1999թ.՝ ՀՀ վարչապետ։

1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային ժողովում կատարված ահաբեկչական ակտի ժամանակ:

Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս», Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ:

Արձակագիր, ԽՍՀՄ Գրողների միության անդամ, հրապարակախոսական հոդվածների և գրքերի հեղինակ:

Գրականության բնագավառում Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:

Հանրապետական կուսակցության առաջնորդ։
«Միասնություն» դաշինքի համանախագահ։

Ամուսնացած չէր: