Սարգսյան Արամ

1961թ. հուլիսի 22, Արարատի շրջ., գ. Արարատ։

1979-1981թթ.՝ Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարան։
1984-1989թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։

1981-1983թթ.՝ Ծառայություն խորհրդային բանակում։
1989-1993թթ.՝ «Արարատարդշին» տրեստ՝ տարբեր պաշտոններ։
1993-1998թթ.՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորում՝ գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծի տնօրեն։
1998-1999թթ.՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։
1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետ։
2000թ.՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։

«Երկրապահ» կամավորականների միության անդամ։

1999-2001թթ. եղել է ՀՀԿ անդամ: 2001թ. հիմնադրել է «Հանրապետություն» կուսակցությունը:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: