Մինասյան Կարինե Աղասու

Մինասյան Կարինե Աղասու

ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀԿ անդամ

Ծնվել է 1965թ. 29 օգոստոսի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևանում:

1982-1987թթ.` Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտ, ինժեներ-տնտեսագետ

1988-1992թթ.` Երևանի «Ֆերիտ» գործարան, աշխատանքի և աշխատավարձի բաժին, ինժեներ-տնտեսագետ։

1992-1997թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ, կրտսեր մասնագետ, առաջատար մասնագետ, ապա` բաժնի վարիչ։

1997-1998թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիա, տնտեսագետ, ավագ մասնագետ։

1998-2002թթ.` ՀՀ Կենտրոնական բանկ, մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնի բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժին, բաժնի պետ։

2002-2002թթ.` ՀՀ Կենտրոնական բանկ, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությն պետ։

2002-2009թթ.` ՀՀ ԿԲ խորհուրդ, խորհրդի անդամ։

2004-2007թթ` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամ, խորհրդի անդամ։

2005-2009թթ.` Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, խորհրդի անդամ։

2009-2010թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։

2010-2014թթ.՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ։

2014թ.- ՀՀ Նախագահի խորհրդական:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդի անդամ: 

Ամուսնացած է, ունի երկու որդի: