Բաղդասարյան Ջեմմա Սամվելի

Բաղդասարյան Ջեմմա Սամվելի

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1956թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ ք. Մարտունիում, զինծառայողի ընտանիքում:
1979թ. ավարտել է Ադերբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մանկավարժի որակավորում, բիո-քիմիա մասնագիտությամբ:
2000թ. ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի Աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը:
2002-2005թթ. անցել է ՀՀ կառավարման ակադեմիայի մի շարք վերապատրաստումներ:
2005-2010թթ. մի շարք երկրներում անցել է մասնագիտական վերապատրաստումներ:
2006թ-ից՝ Բնական և հասարակական գիտությունների Միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
2007թ-ից` Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
1980-1982թթ. աշխատել է ք. Երևանի ՙԷլեկտրոմեքենաներ՚ ինստիտուտում` որպես առաջատար ինժիներ:
1982թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
1982- 2009թթ. որպես առաջատար մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:
2009-ից` նախարարի տեղակալ:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2004-2010թթ.` հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով Եվրոխորհրդի կոմիտեի փորձագետ, բյուրոի անդամ, կոմիտեի փոխնախագահ,
2010 թ-ից` միջգերատեսչական հանձնաժողովների, խորհրդների և հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների անդամ սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

2005թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ ,
2012-թ-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, 2013թ-ից՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:

Հասարակական-քաղաքական և մասնագիտական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), <<Մխիթար Հերացի>> մեդալով (2006թ.), ՀՀ Նախագահի շնորհակալագրով (2003թ.)
ՀՀ կառավարության հուշամեդալով (1998թ.)
ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.)
ՀՀ պաշտպանության նախարի կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով (2008թ.)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով (2008թ.)
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի շնորհակալագրով (2015թ.):
Ամուսնացած է, ունի երկու որդի: