Սարգսյան Դավիթ Ռաֆայելի

Սարգսյան Դավիթ Ռաֆայելի

ՀՀԿ անդամ

Ծնվել է 14 հուլիսի1977թ., ք. Երևանում:

1994-1999 թթ.- Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, մասնագիտացումը` տնտեսագետ:

1999-2002 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու։

1997-1998թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ։

1998-1999թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ։

2001-2003թթ. - Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհուրդ, տնօրենի տեղակալ։

2003-2008թթ. - Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտ` դասախոս։

2004-2007թթ.- Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խումբ, քարտուղար։

1999-2002թթ.- ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ։

2002թ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ։

2002-2006թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ։

2006-2008թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ։

2008-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:

2013-2014թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարար:

2014թ.-ից ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական գծով տնօրեն:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։