Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ անդամ

Ծնվել է 1975 թվականի  հոկտեմբերի 20-ին  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:

1993-1998 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետում:

1998-2001 թթ. սովորել է  Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում:

2006-2007 թթ. ուսանել է  Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում,  2009-2010 թթ ` Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում:

1998-1999 թթ.  աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում` որպես առաջատար մասնագետ, 

1999-2000 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ: 

2000—2001թթ. աշխատել է Եվրոմիության Tacis կազմակերպությունում «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրում` որպես կառուցվածքային բարեփոխումների փորձագետ, 

2001-2002 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ:

2002-2003 թթ. աշխատել է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն, 

2003-2007 թթ.` «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական,

2008-2011 թթ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորիմասնաճյուղի տնօրեն,

2011-2012 թթ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան: 

2012 -2014թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետն է:

2014թ. Հոկտեմբերի 23-ից՝Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք և Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների անդամ է:

Պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է:
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: