Հարությունյան Արամ Խաչիկի

Հարությունյան Արամ Խաչիկի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1967թ. հուլիսի 20-ին Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղում:
1985-1992թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում:
1984-1985թթ. աշխատել է Նաիրիի ճանապարհաշինարարական տեղա­մասում՝ որպես բանվոր:
1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1988-1992թթ. եղել է «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարը:
1992-1994թթ. ՌԴ-ում զբաղվել է առևտրային գործունեությամբ:
1994-1996թթ.՝ «Հայինկոմսպասարկում» ՊՁ-ի տնօրեն:
1996-1999թթ.՝ «Հայպտուղարտ» ՊՁ-ի տնօրեն:
1999-2003թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ սոցիա­լական, առող­ջա­պահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձ­նաժողովի անդամ:
2003թ. մայիսից՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2004-2007թթ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարար:
2007թ. հունիսից՝ ՀՀ բնապահպանության նախարար:
2008թ. ապրիլից կրկին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար:
2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում:
2013-2014թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար:
2014թ. մայիսի 8-ից մինչև 2015թ. ապրիլի 2-ը՝ Կոտայքի մարզպետ:
02.04.2015-04.10.2016թթ.՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
05.10.2016թ.-ից՝ «Հանարդնախագիծ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ:
Պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Սյունյաց արծիվներ» ոսկե մեդալով, Լավագույն զինվորական ծառայության 2-րդ աստիճանի մեդալով, «Մայրական երախտագիտություն», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով և ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալով:
Կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակ­ցություն, ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: