Գրիգորյան Սարգիս Աբրահամի

Գրիգորյան Սարգիս Աբրահամի

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 16.04.1954 թ., ք.Թբիլիսիում:

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ`տնտեսագետ:

1970-1974թթ. Երևանի պետական համալսարան` ուսանող

1974-1975թթ. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրություն` վերահսկիչ-վերստուգիչ վարչության վերահսկիչ¬հաշվապահ

1975-1975թթ. ՙՊլաստպոլիմեր՚ գիտաարտադրական միավորման երևանյան բաժանմունք` ավագ ինժեներ

1975-1986թթ. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրություն` վերահսկիչ-վերստուգիչ վարչության վերահսկիչ¬հաշվապահ, սովխոզների և կոլտնտեսությունների վերստուգման բաժնի ավագ վերստուգիչ

1986-1990թթ. Հայկական ՍՍՀ Պետագրոարդ` վերահսկողության վարչության առաջատար մասնագետ

1990-1991թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` վերահսկողության վարչության առաջատար մասնագետ

1991-1992թթ. ՙՀայագրոսերվիս՚ գիտաարտադրական միավորում` ֆինանսական փորձաքննության և վերահսկողական աշխատանքների բաժնի պետ, տնտեսագիտական վարչության պետ

1992-1993թթ. ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն` գլխավոր տնտեսագիտական վարչության պետ

1993-1994թթ. ՀՀ հարկային պետական տեսչություն` Արասկիրի շրջանի հարկային պետական տեսչության պետ, Երևանի N 1 տարածքային հարկային պետական տեսչության պետ

1994-1994թթ. ՀՀ հարկային պետական տեսչություն` կազմակերպական¬վերահսկողական վարչության պետ

1995-1996թթ. ՀՀ հարկային պետական տեսչություն` Երևանի N 1 տարածքային հարկային պետական տեսչության պետ, Արաբկիրի շրջանի հարկային տեսչության պետ

1996-1998թթ. Արաբկիրի թաղապետարան` ֆինանսական բաժնի վարիչ, ֆինանսական ծառայության պետ

1998-1999թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարություն` ՀՀ մաքսային վարչության մաքսային վերահսկողության բաժնի պետ, Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետի ժամանակավոր պաշտոնակատար

1999-2000թթ. Հայկական երկաթուղու դեպարտամենտ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, վարչության պետ

2000-2001թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարություն` տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատանքների կազմտեսչական վարչության պետի տեղակալ, մաքսային վարչության պետի տեղակալ

2001-.2001թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` նախարարի տեղակալ

2001-2002թթ.ՀՀ պետական եկամուտների նախարարություն` օպերատիվ¬հետախուզական վարչության պետի պաշտոնակատար, նախարարի տեղակալ

2002-2003թթ.ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` պետի տեղակալ

2003թ. առ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

2011թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Զինապարտ է, կապիտան:

Ամուսնացած է ունի 2 երեխա: